Դանտեն զգուշանում է Հենրիխ Մխիթարյանից
«Բավարիա»-ի բրազիլացի պաշտպան Դանտեն Գերմանիայի գավաթի եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ կայանալիք խաղից առաջ կիսվել է իր սպասումներով:
«Բնականաբար մենք ցանկանում ենք ռևանշի հասնել «Բորուսիա»-ի նկատմամբ: Դորտմունդցիների կազմում կառանձնացնեի Մարկո Ռոյսին և Ռոբերտ Լևանդովսկուն, ովքեր բարձրակարգ խաղացողներ են, սակայն պետք է նաև զգուշանալ Մխիթարյանից և Օբամեյանգից»,-նշել է Դանտեն:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-ն և «Բորուսիա»-ն վերջին անգամ հանդիպել են մոտ մեկ ամիս առաջ, երբ Բունդեսլիգայի 30-րդ տուրում դորտմունդցիները Մյունխենում երեք անպատասխան գնդակ ուղարկեցին տանտերերի դարպասը:
Գերմանիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 17-ին`Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում: