Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. Ինձ Կատարում տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ էին առաջարկում, սակայն ընտրեցի կարիերան
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը պատմել է, որ 2011 թվականին կատարյան ակումբներից մեկը իրեն շքեղ առաջարկ է արել:
«Ես Կատարի ակումբներից մեկից առաջարկ ստացա` տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով: Եթե ես այն ընդունեի, ապա իմ ամբողջ ընտանիքը ամբողջ կյանքում ոչ մի բանի կարիք չէր ունենա:
Սակայն մենք որոշեցինք տեղափոխվել «Սենտ-Էտյեն», որտեղ ես ստանում էի տարեկան 840 հազ. եվրո աշխատավարձ, բայց գիտեի, որ իմ գումարները դեռ կկարողանամ հետագայում աշխատել:
Հաջորդ մրցաշրջանում առաջարկ եղավ «Նյուքասլից», բայց ես ընտրեցի Դորտմունդին և Յուրգեն Կլոպին, չնայած նրանք ավելի ցածր աշխատավարձ էին առաջարկում», ասել է Օբամեյանգը: