211652_close_icon
views-count2956 դիտում article-date 18:54 21-02-2016

Բրեյք Դանսի առաջին ծիլերը դուրս են եկել ֆանք ոճի արքա Ջեյմս Բրաունի օգնությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ծնունդ է առել ԱՄՆ-ում 1970-ականներին Նյու Յորքի Բրոնքս թաղամասում, որը հայտնի է, որպես Հիփ-Հոփ մշակույթի մեծագույն կենտրոններից մեկը, նաև ունի իր վատ համբավը՝ հանցագործական մեծ միավորումներով և փողոցային վտանգավոր կյանքով հանդերձ։ Այնտեղ է սկիզբ առել նաև Գրաֆֆիտին։ Բրեյք Դանսի առաջին ծիլերը դուրս են եկել ֆանք ոճի արքա Ջեյմս Բրաունի օգնությամբ, որի համերգների ընթացքում ելույթ էին ունենում առաջին բրեյք պարողները, այդ առաջին պարային խմբերից մեկը՝ «Electric Boogaloos» - Էլեքտրիկ Բուգալոս խումբն էր։ Բրեյք դանսը իրենից ներկայացնում է ակրոբատիկ, բարդ պարային ոճ, որն ընդգրկել է համարյա բոլոր աշխարհին ծանոթ պարային տարրերը։ Այս պարաձևը շատ նման է իր ակրոբատիկ բարդ կառուցվածքով Բրազիլական ազգային Կապուերա պարին, որը իր հերթին հանդիսանում է նաև որպես մարտարվեստ։ Այդ նմանությունը բացատրվում է նրանով, որ իրական բրեյք դանս պարային ոճը ստեղծվել է կապուերայից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր