«Սելտան» համաձայնվել է ամռանը Նոլիտոյին վաճառել «Բարսելոնային»
«Սելտայի» հարձակվող Նոլիտոն կարիերան կշարունակի «Բարսելոնայում», հայտնում է Sport.es-ը:
Ձմռանը «Սելտան» հրաժարվեց 29-ամյա հարձակվողին վարձավճարով «Բարսելոնային» տալ: Սակայն ամռանը «Սելտան» պատրաստ է խաղացողին ավելի ցածր գնով վաճառել, քան` 18 միլիոն եվրոն է, որը Նոլիտոյի հրաժարագինն է:
Իրենց հերթին կատալոնացիները ամռանը արդեն կարող են հարձակվողի համար գումար ծախսել, ինչը վերջին մեկ տարում պարտքերի հետ կապված սահմանափակումների պատճառով հնարավոր չէր:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի կարծիքով, Նոլիտոն լավագույն տարբերակն է: 45-ամյա մասնագետը այլ թեկնածուներ չի ցանկանում քննարկել: