Իսպանիայի առաջնություն. «Սելտան» ծնկի բերեց «Բարսելոնային» տեսանյութ
Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում գրանցվեց խոշոր անակնկալ. առաջատարը՝ «Բարսելոնան» Վիգոյում 1:4 հաշվով պարտություն կրեց «Սելտայից»:
Իրականում հաշիվը լիովին արտացոլում է այն, ինչ տեղի ունեցավ խաղադաշտում: «Սելտան» ամբողջ խաղի ընթացքում մեծ առավելություն ուներ, ցուցադրում էր հենց կատալոնացիներին բնորոշ ֆուտբոլ:
Իսկ կատալոնացիները վաղուց այսքան անօգնական տեսք չունեին: Հատկապես դա վերաբերվում է պաշտպանությանը, որը Պիկեի գլխավորությամբ խայտառակ հանդիպում անցկացրեց:
Այս հաղթանակի շնորհիվ «Սելտան», որին արդեն կարելի է համարել մրցաշարի գլխավոր հայտնություն, վաստակեց 13 միավոր և «Ռեալի» ու «Վիլյառեալի» հետ միասին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Բարսելոնան» ունի 12 միավոր:
Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր
«Սելտա» - «Բարսելոնա»՝ 4:1
Նոլիտո, 26, Յագո Ասպաս, 30, 56, Յոն Գվիդետի, 83– Նեյմար, 80