«Չելսին» համաձայնվել է Ազարին 130 մլն ֆունտով վաճառել «Ռեալին»
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարիերան կշարունակի «Ռեալում», հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:
Ակումբները 28-ամյա խաղացողը տրանսֆերը համաձայնեցրել են 130 մլն ֆունտով՝ ներառյալ պարգևավճարները: Լոնդոնցիները համաձայնվել են այդ գումարի դիմաց բաց թողնել Ազարին:
Բանակցություններն ընթանում էին ամբողջ շաբաթ, և ի վերջո կողմերը եկան համաձայնության: Բելգիացուն մնում է մադրիդյան ակումբի հետ պայմանագիր կնքել:
Ի սկզբանե «Ռեալը» մտադիր էր Ազարի համար վճարել 88 մլն ֆունտից ոչ ավել: Սակայն «Չելսիի» ղեկավարությունը՝ ի դեմս ակումբի տնօրեն Մարինա Գրանովսկայայի, պնդել է, որ բոլոր պարգևավճարներով հանդերձ, տրանսֆերի արժեքը չպետք է 130 մլն ֆունտից պակաս լինի և «արքայական» ակումբը զիջել է լոնդոնցիների պահանջներին: