211652_close_icon

Թուրքիան հրթիռակոծել է Սիրիայում քրդական դիրքերը

views-count3089 դիտում article-date 15:47 19-02-2016
Թուրքիան առաջին անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության զինյալների դիրքերին: Այդ մասին գրում է թուրքական Sabah թերթը: Թուրքական ուժերը կիրառել են Stinger և I-Hawk տիպի հրթիռներ: Հաղորդվում է կուսակցության մոտ 10 կետերի ոչնչացման մասին: Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարեցին, որ շարունակելու են Սիրիայում քուրդ զինյալների դիրքերին հարվածել:

Նմանատիպ նյութեր