2321 դիտում
09:57 19-02-2016
Ի՞նչ ստուգումներ են անցկացվում ՀՀ պաշտպանության նախարարությունում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունն արդեն մոտ մեկ շաբաթ է՝ ստուգումներ է անցկացնում ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Վերահսկողակւսնի մասնագետների ուշադրությունը առավելապես կենտրոնացված է պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացի վրա։ Տվյալ դեպքում խոսքը ոչ թե ռազմամթերքի, այլ ՀՀ զինված ուժերի կարիքների համար ոչ ռազմական ապրանքների գնման գործընթացի մասին Է։ Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» նախօրեին հրապարակեց Հայաստանի պաշտպանության համակարգի 2015 թ. հակակոռուպցիոն համաթիվը, որում հստակ արձանագրված Է. «Պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև անձնակազմի առանձին անդամներ, հանդիսանում են մի շարք առևտրային կազմակերպությունների կամ դրանց բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթների սեփականատեր, որոնց գործունեությունը և ֆինանսական հաշվետվությունները թափանցիկ չեն»։
Ուստի ամենևին էլ պատահական չէ այն, որ «Ժողովուրդի տեղեկություններով ՀՀ ՊՆ որոշ աշխատակիցները սկզբում փորձել են ստուգողներին «համոզել», որ ինչ-ինչ փաստեր չնկատելու տան։ Ըստ լուրերի՝ եթե ստուգումները շատ խորքային անցկացվեն, ապա արդյունքները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկության պատճառ կարող են դառնալ։ ՊՆ-ում շրջանառվող լուրերի համաձայն՝գնումների գործընթացները մանրակրկիտ ուսումնասիրելու դեպքում կարող Է պարզվել, որ նախարարի ընտանիքի որոշ անդամներ ազդել են գնումների գործընթացի վրա։
Ի դեպ, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հաստատել է ՊՆ-ում ստուգումներ անցկացնելու հանգամանքը՝ ասելով «Ձեր տեղեկությունները ճիշտ են, ու դրանք աշխատանքային ստուգումներ են»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
7644 դիտում
10:53 02-11-2017
ՎՊ-ն ստուգումներ կանցկացնի Էներգետիկայի նախարարությունում և Լևոն Յոլյանը խախտումներ կգտնի. «Ժողովուրդ»
3501 դիտում
09:27 17-01-2014
Ստուգումներ են անցկացվում «քոչարյանական» համարվող մի շարք բիզնեսներում. Իրավունք
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան