Վենեսուելայի նախագահը ընդհատել է ելույթը` Մեսիին 300-րդ գոլի առթիվ շնորհավորելու համար
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն` երեկ բենզինի գների բարձրացման և ազգային արժույթի արժեզրկման վերաբերյալ ելույթ ունենալիս ընդհատել է խոսքը և վանկարկել. «Կեցցե~ Մեսին: Կեցցե~ Կատալոնիան:
Դրանով Մադուրոն շնորհավորել է արգենտինացի հարձակվողին Իսպանիայի առաջնությունում 300-րդ գոլի առթիվ: Այնուհետև Մադուրոն կառավարության անդամներին հարցրել է, թե նրանցից ով է «Ռեալին» երկրպագում, իսկ ով` «Բարսելոնային»:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում ելույթ ունենալով Խորհրդարանում, Մադուրոն վանկարկել էր. «Կեցցե~ «Բարսելոնան», կեցցե~ Մեսին, կեցցե~ Սուարեսը` իր սուր ատամներով»:
Հիշեցնենք, որ երեկ Մեսին Խիխոնի «Սպորտինգի» հետ[url=https://shamshyan.com/hy/article/2016/02/17/77360/] խաղում[/url] (3:1) դուբլի հեղինակ դարձավ: