211652_close_icon
views-count1409 դիտում article-date 11:27 18-02-2016

Կանադան դադարեցրել է ԻՊ-ի դիրքերի ռմբակոծումը

Կանադայի զինված ուժերը դադարեցրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ուղղված օդային հարվածները: Այդ մասին նշված է Կանադայի ՊՆ պաշտոնական կայքում: Հայտարարության մեջ ասվում է, որ ռմբակոծությունները դադարեցվել են փետրվարի 15-ից: Տարածաշրջանում կմնան կանադական ռմբակոծիչները, որոնք արևմտյան կոալիցիայի կազմում կիրականացնեն հետախուզական ու դիտորդական թռիչքներ: Հիշեցնենք, որ Կանադան ավիահարվածներ էր սկսել հասցնել 2014 թվականի հոկտեմբերի 30-ից (246 հարված՝ Իրաքում և 5 հարված՝ Սիրիայում):

Նմանատիպ նյութեր