Իրաքի խորհրդարանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել քուրդ զինյալների դիրքերի ռմբակոծումը
Իրաքի խորհրդարանը Թուրքիայի իշխանություններից պահանջել է դադարեցնել քրդական դիրքերի ռմբակոծումները Իրաքի հյուսիսում, հաղորդում է Rosbalt.ru-ն:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Թուրքական ռազմաօդային ուժերի հարվածները խախտում են Իրաքի ինքնիշխանությունը, հանգեցնում տեղի բնակչության զոհերի և վնասում իրաքյան քաղաքացիների սեփականությանը»:
Իրաքցի խորհրդարանականները նշել են, որ ռմբակոծումների շարունակումը կարող է բացասականորեն ազդել Անկարայի և Բաղդադի միջև հարաբերությունների վրա: