211652_close_icon
views-count2215 դիտում article-date 16:22 17-02-2016

Ռուսաստանը մինչև տարեվերջ կստորագրի Իրանի հետ Cy-30CM կործանիչների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը

Իրանի կողմից ռուսական Cy-30CM կործանիչների գնման վերաբերյալ պայմանագիրը կարող է երկու երկրների միջև ստորագրվել մինչև տարեվերջ, հայտնում է Рia Novosti-ն: Ռուսաստանի Դաշնային ծառայության՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով բարձրաստիճան աղբյուրը նշել է. «Իրանը իրոք հետաքրքրված է Cy-30CM կործանիչների ձեռքբերմամբ, սակայն կողմերը դեռ քննարկում են մի շարք հարցեր: Մինչև տարեվերջ պայմանագիրը կստորագրվի»: Նշենք, որ նախօրեին կործանիչները գնելու ցանկության մասին էր հայտնել նաև Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանը:

Նմանատիպ նյութեր