Թրամփն անպատասխան չի թողել Օբամայի հայտարարությունը
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը՝ ի պատասխան երկրինախագահ Բարաք Օբամայի հայտարարության, որ Թրամփը չիկարող ղեկլավարել Միացյալ Նահանգները, պատասխանել է, որ Օբաման այն մարդն է, ով վատ է կատարել նախագահի իր պարտականությունները, փոխանցում է rosbalt.ru-ն:
«Նա մեզ մի քանի տարով հետ գցեց»,-ասել է Դ. Թրամփը:
Հիշեցնենք, որ Բարաք Օբաման Կալիֆորնիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ հույս ունի, որ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չի հաղթի նախագահական ընտրություններում:
«Ես դեռ շարունակում եմ հավատալ, որ պարոն Թրամփը նախագահ չի դառնա: Հույս ունեմ, որովհետև հավատում եմ ամերիկյան ժողովրդին: Կարծում եմ, որ նա գիտակցում է, որ նախագահը դառնալը լրջագույն գործ է»,-ասել էր նա:
Նրա խոսքով՝ նախագահի գործը թոք-շոու չէ և ոչ էլ ռեալիթի-շոու, ինչպես նաև ոչ գովազդ և ոչ էլ մարքեթինգ, դա ծանր ու պատասխանատու աշխատանք է: