4943 դիտում
10:36 17-02-2016
«Գրանդ Քենդի» ընկերությունում իջեցվել են աշխատավարձերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Գրանդ Քենդի» ընկերությունում վերջին ամիսներին կրճատումներ են ընթանում: Ըստ այդ լուրերի՝ ընկերության տնօրինությունը աշխատանքից ազատել է հրուշակեղենի բազմաթիվ առաքիչների և վարորդների: Հիմնականում թողնում են միայն այն առաքիչներին, որոնք միաժամանակ կարող են նաև ավտոմեքենա վարել:
Աշխատակիցները բողոքում են նաև աշխատավարձերի կրճատման դեմ: Ըստ լուրերի՝ նախկինում 100 հազար դրամ աշխատավարձ ստացողը ներկայում վարձատրվում է 70 հազար դրամով: Մյուս կողմից կրկին սկսել են լուրեր շրջանառվել այն մասին, որ ինչ-որ մարդիկ փորձում են ընկերությունը «խլել» սեփականատերերից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան