21003 դիտում
09:56 09-06-2015
Արտակարգ իրավիճակ Երևանում. բնակիչները պնդում են, որ «Գրանդ Քենդի» գործարանն իրենց տները վերածել է անապատի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 8-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին են դիմել Երևանի Շահամիրյանների փողոցի 9 շենքի և հարակից տների բնակիչները:
Նշված հասցեի բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են, որ 4 տարի է՝ զրկված են խմելու ջրից, իսկ պատճառը, ըստ նրանց, հարևանությամբ գործող «Գրանդ Քենդի» հայ-կանադական համատեղ ձեռնարկություն, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործարանն է, որին մատակարարվող ջուրը կատարվում է նույն խողովակով և բնակիչներին ջուր չի հասնում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բնակիչների դիմում բողոքը ներկայացնում է ստորև.
«Մենք՝ Շահամիրյանների փողոցի բնակիչներս, հայտնում ենք, որ խմելու ջրի մատակարարումը մեր բնակարաններում հավասար է մատակարարման չլինելուն: Դիմել ենք Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարությանը, տարբեր մարմիններին, բայց լուծում չկա, քանի որ մեր ջրի գծից է օգտվում նաև Վարդանյանների «Գրանդ Քենդի» ընկերության գործարանը: Երբ որ ջրի բացակայության պատճառով լսում են մեր հասցեն, պատասխանում են՝ դիմեք Վարդանյաններին և որ մի լուծում չեն առաջարկում, մենք էլ չգիտենք՝ ինչ անել:
«Գրանդ Քենդի» ընկերության գործարանին այնքան ջուր է մատակարարվում, որ մեր տներին հերթ չի հասնում և երևի մտածում են՝ պետք էլ չի, որ հասնի:
Մեր փողոցում բնակվում են բազմաթիվ մանկահասակ երեխաներ, ծերեր: Ամառվա այս տապին ո՞նց կարելի է առանց ջրի գոյատևել, եթե արդեն ջուրն են կտրում ժողովրդից, էլ ինչպե՞ս ապրենք, նման կերպով ապրելը հավասար է անապատում բնակվելուն:
Մենք՝ բոլոր բնակիչներս, խնդրում ենք պատկան մարմիններին, որպեսզի հնարավորին կերպով լուծվի այս խնդիրը, այլապես այստեղ բնակվելը անհնար է դարձել»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի շուրջ:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+