2582 դիտում
10:19 17-02-2016
Ծայր աստիճանի անգրագետ և անուղեղ զանգվածն ի վերջո դառնում է վտանգավոր նաև իշխանության համար. «Առավոտ»
«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է. «Ռուսաստանյան մի շարք հասարակական և կրոնական կազմակերպություններ վերջերս քննարկել են դպրոցներում գրականության ուսուցումն «ավելի հայրենասիրական» դարձնելու խնդիրը։ Քննարկման ընթացքում ՌԴ Պետդումայի պատգամավոր Յարոսլավ Նիլովն առաջարկել է դպրոցական ծրագրերից հանել Տոլստոյի, Դոստոևսկու և Բուլգակովի գործերը։ Այդ պատգամավորը, սեփական փորձը վկայակոչելով, նշել Է, որ բարդ փիլիսոփայական հարցերը, որոնք բարձրացվում են, մասնավորապես, «Պատերազմ և խաղաղություն», «Ոճիր և պատիժ» վեպերում, հասանելի չեն դպրոցականների համար։ Նիլովի նախաձեռնությունը պաշտպանել Է Ռուսական ակադեմիական հիմնադրամի ղեկավար Ռոման Պուտինը (ՌԴ նախագահի եղբորորդին), նա խոստովանել Է, որ դպրոցում Տոլստոյի վեպը չի կարդացել։
Իրականում խնդիրն, իհարկե, այդ հեղինակների գործերի բարդությունը չի՝ պարզ Է, որ տարբեր տարիքում մենք տարբեր խորությամբ ենք ընկալում համաշխարհային գլուխգործոցները։ Ներկայիս ՌԴ վերնախավի մտավախությանն այն է, որ հիշյալ գրողները քննադատաբար Էին վերաբերվում իրենց ժամանակի ռուսական իրականությանը և խոսում Էին արատների մասին, որոնք հատուկ են նաև այսօրվա ռուասաստանյան (և ոչ միայն ռուսաստանյան) իրականությանը, իսկ դա կխանգարի պատանիների «հայրենասիրական» դաստիարակությանը։
Ցարական և նույնիսկ կոմունիստական չինովնիկները հասկանում էին, որ մարդկանց հիմարացնելը, լյամպենացնելը պետք է չափուսահման ունենա։ Ծայր աստիճանի անգրագետ և անուղեղ զանգվածն ի վերջո դառնում է վտանգավոր նաև իշխանության համար՝ այն դեպքում, երբ «կերը» քչության է անում։ Այսօրվա Ռուսաստանի կառավարիչներն այդքան հեռատես չեն»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2552 դիտում
10:53 31-01-2020
Զանգվածն ամեն տեղ նույնն է՝ այլ կերպ չի կարող լինել․ «Առավոտ»
Այս բաժնից
2098 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am