Կրիշտիանու Ռոնալդու. Ես գիտեմ, թե ինչու Մեսին այդպես իրացրեց 11մ. հարվածը
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռոմայի» հետ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
«Ես գիտեմ, թե ինչու Լեոն այդպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/15/77108/]իրացրեց[/url] 11 մետրանոց հարվածը, բայց չեմ ասի: Մտածեք ինչ ուզում եք:
Ինչ վերաբերում է Բեյլի և Բենզեմայի հետ հարաբերություններին, ապա ես «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճել եմ Չեմպիոնների լիգան: Սակայն մենք չէինք շաղակրատում Ֆերդինանդի, Գիգզի և Սքոուլզի հետ: Իրար բարևում էինք, սեղմում ձեռքերը և գնում աշխատելու:
Իսկ համատեղ ճաշկերույթները, համբույրները և գրկախառնոցները որևէ նշանակություն չունեն: Մենք ավելի լավ չենք խաղա, եթե Բեյլը իմ տանը ընթրիքի գա: Մենք պրոֆեսիոնալներ ենք», ասել է Ռոնալդուն:
Ամենայն հավանականությամբ, Ռոնալդուն ակնարկել է «Բարսելոնայի» հարձակողական եռյակի` Մեսիի, Սուարեսի և Նեյմարի հարաբերությունները, որոնք հաճախակի են միասին ընտանիքներով հավաքվում, միասին լուսանկարվում, ճաշում, միասին մասնակցում տարբեր միջոցառումների: