Օլիմպիական խաղերի ժամանակ ամենաքննարկվող դրվագը եղել է Նեյմարի 11մ. հարվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ժամանակ թվիթերի օգտատերերը 187 մլն հաղորդագրություն են թողել, հայտնում է սոցցանցի մամլո ծառայությունը: Ընդհանուր առմամբ այդ գրառումները 75 մլրդ դիտում են հավաքել:
Ամենաքննարկվող դրվագը եղել է Նեյմարի իրացրած հաղթական 11մ. հարվածը, որը Բրազիլիայի հավաքականին բերեց պատմության մեջ առաջին օլիմպիական ոսկին: Երկրորդ տեղում 100 մետր վազքատարածությունում Ուսեյն Բոլտի հերթական ոսկե մեդալն էր, որը նա նվաճեց երրորդ Օլիմպիադան անընդմեջ: Երրորդ ամենաքննարկվող դրվագը եղել է Նեյմարի առաջին գոլը Գերմանիայի հավաքականին:
Ամենաքննարկվող մարզիկը դարձել է ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելպսը, որը Ռիոյի Խաղերում նվաճեց 5 ոսկե մեդալ: Երկրորդ և երրորդ մարզիկներն այս կատեգորիայում Ուսեյն Բոլտն ու Նեյմարն էին: