6612 դիտում
16:00 16-02-2016
Քաղաքապետարանի ավտոբուսները գովազդում են գիշերային ակումբներ. Ս. Սաֆարյանը սա հանրային բարոյականության տեսանկյունից անընդունելի է համարում
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող չինական ավտոբուսների վրա տևական ժամանակ է` հայտնվել են գիշերային ակումբների մեծադիր գովազդներ:
Երևանի քաղաքապետարանի «Բարև, Երևան» դաշինքի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում անթույլատրելի համարեց նման գովազդների առկայությունը հանրային տրանսպորտի վրա՝ նշելով, որ դրանից, հիմնականում, օգտվում են թոշակառուներ, շարքային քաղաքացիներ և դպրոցահասակ երեխաներ:
«Ի վերջո, հանրային տրանսպորտ է, որտեղ չի կարելի ամեն ինչ գովազդել: Առավել ևս, եթե դրանք պատկանում են ոչ թե քաղաքապետարանին, այլ հանրությանը: Բա հանրային բարոյականության խնդիրը Սահմանադրության մեջ հազար ձևով մտցրել են, էդ ո՞րն է հանրային բարոյականությունը, այս դեպքում հանրային բարոյականության մասին է խոսքը: Եվ, նախ, Սահմանադրության խախտման համար պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-նշեց Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամը:
Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանն ուղղակի պարտավոր է այդ ավտոբուսները շահագործող «Երևանտրանս« ընկերությանը փոխել տալ այդ գովազդները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1168 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
751 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով
1426 դիտում
22:40 30-01-2025
Դավիթ Խուդաթյանը գործուղվում է Ֆիլիպիններ