1947 դիտում
09:20 16-02-2016
Արցախի քաղաքական շրջանակներում քննարկվում է սահմանադրական բարեփոխումների երկու տարբերակ. «Իրատես de facto»
«Իրատես de facto» թերթը գրում է. «Հայաստանն անցավ սահմանադրական բարեփոխումների առաջին փուլը։ Հերթը Ղարաբաղինն է, որն այս օրերին զբաղված է նախապատրաստական աշխատանքներով։
Մեր տեղեկություններով, Արցախի քաղաքական շրջանակներում քննարկվում է երկու տարբերակ.
1, Իսպառ վերացնել նախագահի պաշտոնը։ Սա զուտ «ղարաբաղյան» մոդել կլինի և միջազգային ոչ մի «փորձ» չի ունենա։
2. Անել այնպես, ինչպես Հայաստանի տարբերակում է։ Այսինքն, «կերտել» հայկական սահմանադրության երկրորդ օրինակը։
Բնականաբար, հիմնական ուժերը կողմնակից են երկրորդ տարբերակին, սակայն քննարկումները դեռ հստակություն չեն խոստանում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, մոտ օրերս Ղարաբաղ են գործուղվելու Հայաստանի սահմանադրական բարեփոխումների «պապաները»՝ Գագիկ Հարությունյանը և Հրայր Թովմասյանը։ Այցի նպատակը սահմանադրական բարեփոխումները ճիշտ ռելսերի վրա դնելն է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1777 դիտում
11:33 08-09-2015
ԼՂՀ իշխանությունները պատրաստվում են Սահմանադրական բարեփոխումների. «Իրատես de facto»
3099 դիտում
14:20 09-09-2016
ԼՂՀ ԱԺ Մասնագիտական հանձնաժողովում քննարկվում է սահմանադրական բարեփոխումների նախագիծը
Այս բաժնից
991 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»