211652_close_icon
views-count2898 դիտում article-date 14:20 09-09-2016

ԼՂՀ ԱԺ Մասնագիտական հանձնաժողովում քննարկվում է սահմանադրական բարեփոխումների նախագիծը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին հրավիրել է իր հերթական նիստը՝ շարունակելով սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումները: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։ Հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը որոշ նկատառումներ է ներկայացրել՝ կապված գործողությունների ժամանակացույցի հետ: Հաշվի առնելով գործընթացի սկզբում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետների փոփոխությունները եւ մասնագիտական հանձնաժողովի առաջարկությունը՝ ԼՂՀ նախագահի սեպտեմբերի 6-ի հրամանագրով սահմանադրական բարեփոխումների նախագծի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել ս.թ. նոյեմբերի 20-ը:

Նմանատիպ նյութեր