211652_close_icon

Նախագահը սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

views-count1486 դիտում article-date 12:28 12-03-2015
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Հռիփսիմե Ավետիսյանի և Վիգեն Խաչատրյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ներկա փուլին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցեր: Մինչ այս, Հանրապետության Նախագահը հանդիպում էր ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների հետ: Քաղաքական ուժերի հետ քննարկումներն օրվա ընթացքում շարունակվելու են: Այս մասին տեղեկացնաք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նմանատիպ նյութեր