Զանգվածային ծեծկռտուք ուկրաինացիների և մոնղոլների միջև գնդակով հոկեյի աշխարհի առաջնության ժամանակ. տեսանյութ
Ուկրաինայի և Մոնղոլիայի հավաքականի խաղացողները զանգվածային ծեծկռտուքի են անցել ռուսական Ուլյանովսկ քաղաքում ընթացող գնդակով հոկեյի աշխարհի առաջնության ժամանակ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 5:5, իսկ լրացուցիչ ժամանակում հաղթանակ են տարել ուկրաինացիները: Խաղի ավարտն ազդարարող եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո սահադաշտում զանգվածային ծածկռտուք է սկսվել, որին մասնակցել են երկու թիմերի գրեթե բոլոր հոկեյիստները:
Միայն ոստիկանական ուժերի միջամտությամբ է հաջողվել կողմերին հանդարտեցնել: