«Բարսելոնայի» պատմական 11 մետրանոցը` ծաղրանկարով. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Բարսելոնայի» [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/15/77108/]իրացրած[/url] 11 մետրանոց հարվածը շարունակում է մնալ ֆուտբոլային աշխարհի ամենաքննարկվող թեման:
Հիշեցնենք, որ 3:1 հաշվի ժամանակ կատալոնացիները 11մ. հարվածի իրավունք ստացան, և Մեսին հարվածելու փոխարեն փոխանցում կատարեց Սուարեսին, վերջինս էլ գրավեց դատարկ դարպասը:
Ուշագրավ է, եթե Մեսին գոլ խփեր, ապա դա կլիներ իր 300-րդ գոլը Պրիմերայում:
Հենց այս թեմայի վերաբերյալ է ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը: Բացի 11 մ. հարվածի դրվագից, ծաղրանկարում տեղ են գտել նաև Յոհան Կրոյֆը և Թիերի Անրին, որոնցից հոլանդացին առաջինը նման կերպ իրացրեց 11 մ. հարվածը, իսկ ահա Անրիի փորձը զավեշտական ելք ունեցավ (տեսանյութում):



