25-ամյա Նվերն ամուսնացել է անչափահասի հետ, զրկել կուսությունից եւ հղիացրել նրան
25-ամյա Նվեր Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնացել է 16 տարին չլրացած Գոգե Թ.-ի հետ եւ տանը նրա հետ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություններ:
Վերջինս գտնվելով 8-9 շաբաթական հղիության շրջանում՝ բուժօգնության է դիմել «Արմավիր» ԲԿ «Սուր շնչառական, սուր բրոնխիտ» ախտորոշմամբ:
Այսինքն՝ Նվեր Համլետի Խուդոյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 141հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: