30-ամյա Կոլյան ամուսնացել է անչափահասի հետ եւ հենց առաջին օրը նրան զրկել կուսությունից ու հղիացրել
30-ամյա Կոլյա Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Շ. Ղազարյանի հետ:
Նույն օրը սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ, ինչի արդյունքում Վաղարշապատի հիվանդանոցում հաշվառվելիս Շ. Ղազարյանի մոտ ախտորոշվել է 16 շաբաթական հղիություն:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 141 հոդ. 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: