975 դիտում
16:14 15-02-2016
Այս տարի մայրաքաղաքում շահագործման կհանձնվի ևս 2 շախմատի դպրոց
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության շրջանակում հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, հանրակրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Հատկանշվել է, որ կրթամշակութային հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմը և ապահովված է բնականոն ուսումնական գործընթացը: Զեկուցվել է նաև որ շարունակվում են անակնկալ ստուգայցերը քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներ և մանկապարտեզներ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խստորեն վերահսկել դպրոցներ և մանկապարտեզներ մատակարարվող սննդի գործընթացն ու խոհանոցների աշխատանքի կազմակերպումը:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև արդեն իսկ նախապատրաստել Քանաքեռ-Զեյթուն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում շախմատի դպրոցներ հիմնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Քաղաքապետը նկատել է, որ մինչև տարեվերջ այս երկու դպրոցները հիմնելով, ըստ էության, ինչպես և խոստացվել էր, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առնվազն մեկական շախմատի դպրոց ունենալու ծրագիրը կամբողջանա:
Նմանատիպ նյութեր
1618 դիտում
23:20 22-07-2014
2014թ. մայրաքաղաքում ընդհանուր առմամբ շահագործման կհանձնվի շախմատի 5 դպրոց
3402 դիտում
20:51 05-09-2016
Հաջորդ տարի Գյումրիում շահագործման կհանձնվի մարզական մեծ կենտրոն
856 դիտում
19:53 28-07-2022
Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի այս տարեվերջին
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին