slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ ՏԿԱԻՆ-ում խորհրդակցություն է անցկացվել
211652_close_icon

ՀՀ ՏԿԱԻՆ-ում խորհրդակցություն է անցկացվել

views-count1377 դիտում article-date 15:17 15-02-2016
Փետրվարի 15-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 288 դեպքի: ՓԾ տնօրենը հայտնեց, որ Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերը հունվարի 15-ից մինչ օրս աշխատում են 24-ժամյա ռեժիմով: Նշված ժամանակահատվածում օգնություն է ցուցաբերվել ձյան մեջ արգելափակված 601 մեքենայի և 1377 քաղաքացու: Նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը զեկուցեց, որ շարունակվում են աշխատանքները նախարարության թանգարանի ստեղծման ուղղությամբ, որտեղ ներկայացվելու են հրշեջ-փրկարարական խմբերի ստեղծման և փրկարարական գործողությունների մասին պատմող բացառիկ ցուցանմուշներ և արխիվային լուսանկարներ: «ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հաղորդեց, որ շուտով պատրաստ կլինի սեյսմիկ պաշտպանության ծառայության՝ 2016 թվականին նախատեսվող միջոցառումների ծրագիրը: «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը խորհրդակցությանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին, ներկայացրեց մոտակա օրերի եղանակի կանխատեսումը: Լ. Վարդանյանի փոխանցմամբ՝ գրանցված բարձր ջերմաստիճանը կպահպանվի, իսկ փետրվարի 17-20 փոքր ինչ կբարձրանա: «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը զեկուցեց Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի համայնքների ուժեղացման ծրագրերի աշխատանքների մասին, որոնց ընթացքում աջակցություն է ցուցաբերվում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին:

Նմանատիպ նյութեր