211652_close_icon
views-count26749 դիտում article-date 00:04 14-02-2016

Ավտովթար Գեղարքունիքի մարզում, 27-ամյա վարորդը «Նիվայով» գլորվելով հայտնվել է դաշտում. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ, 27-ամյա Սարգիս Առաքելյանը իր վարած ՎԱԶ-21213 մակնիշի 02 ՕՕ 098 համարանիշի ավտոմեքենայով Դրախտիկ-Ճամբարակ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Առաքելյանն ու ուղևորներ` 36-ամյա Հայկ Բարսեղյանը, 32-ամյա Հովսեփ Մելյանը, 25-ամյա Վարդուհի Պրազյանը և 2-ամյա Լիլիթ Պրազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի «Առողջության կենտրոն» ՓԲԸ: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչ Դավիթ Շահբազյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագորղի տեղեկություններով, վիրավորներից Հ. Բարսեղյանը բնակվում է Չարենցավան քաղաքում, իսկ Հ. Մելյանը, Վ. և Լ. Պրազյանները` Գեզարքունիքի մարզի Ջիլ գյուղում: Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր