211652_close_icon
views-count26092 դիտում article-date 19:50 05-10-2020

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 54-ամյա վարորդը ЗИЛ 130-ով սարից մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Ծովագյուղ գյուղի «Շրեֆտ» հանդամասում Ծովագյուղի բնակիչ, 54-ամյա Գուրգեն Գ.-ն իր վարած ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, սարից մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գուրգեն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողնեը՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր