Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահին
Փետրվարի 13-ին Մյունխենում աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարարը հանդիպում ունեցավ Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ:
Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ տարեցտարի Մյունխենի անվտանգության համաժողովն ավելի ներկայացուցչական է դառնում, իսկ քննարկվող խնդիրներն արտացոլում են միջազգային անվտանգության արդի մարտահրավերները, և այդ հարցում կարևորեց դեսպան Իշինգերի անձնական ավանդը:
Զրուցակիցները քննարկեցին համաժողովի օրակարգային հարցեր: Կարևորվեց անվտանգության հարցերի շուրջ հանգամանալից քննարկումների անցկացումը, առկա խնդիրներին երկխոսության միջոցով լուծումներ գտնելը:
Նախարար Նալբանդյանը դեսպան Իշինգերին հաջողություն մաղթեց համաժողովի հետագա նիստերի կազմակերպման և անցկացման կարևոր գործում: