211652_close_icon
views-count3261 դիտում article-date 12:49 06-05-2017

Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին: ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Շուրջ վեց տասնամյակ որպես հայ թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասան, ինչպես նաեւ թատերական բեմադրությունների հեղինակ` ոչ միայն կերտում եք իսկական արվեստի գործեր, այլեւ Ձեր ստեղծած կերպարներով սնուցում մարդկային հույզերն ու հիշողությունները: Այսօր էլ ողջունելի ու բարձր գնահատանքի արժանի եռանդով ու նվիրվածությամբ շարունակում եք արվեստագետի շնորհակալ գործունեությունը հայ թատրոնի բեմում եւ կինոյում»: Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, երկար տարիների կյանք եւ ամենայն բարիք:

Նմանատիպ նյութեր