7332 դիտում
20:08 12-02-2016
Արագածոտնի դեռ գործող մարզպետը Բաղրամյան 26-ից դուրս եկավ լայն ժպիտով
Բաղրամյան 26-ից՝ ՀՀ նախագահի անունից կազմակերպված ընդունելության հրավիրյալների թվում էր նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով համաձայն համառ լուրերի՝ ՀՅԴ-ՀՀԿ կնքվելիք կոալիցիայի արդյունքում հրաժեշտ է տալու իր պաշտոնին:
Չնայած դրան, Սարգիս Սահակյանը ակնհայտ լավ տրամադրություն ուներ և նույնիսկ պատասխանեց լրագրողների` իր պաշտոնանկության մասին լուրերին.
«Ոչ մի բան չի որոշվել, ինձ ոչինչ չի ասվել»։
Սարգիս Սահակյանը նույնիսկ հայտարարեց, որ մնում է պաշտոնին՝ դրական պատասխանելով հարցին, թե մնո՞ւմ է իր պաշտոնին:
ՙ«Իրո՞ք»,- հարցին էլ Սարգիս Սահակյանը չպատասխանեց ու նորից լայն ժպտալով՝ հեռացավ:
Փոխարենը, պակաս տոնական տրամադրություն ուներ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով նմանատիպ հարցին ի պատասխան՝ լրագրողներին առաջարկեց չանձնավորել պաշտոնները:
«Պաշտոնը մարդունը չէ, պաշտոնը պետությանն է, այսինքն՝ դա ոչ թե Կարեն Ճշմարիտյանի պաշտոնն է, այլ Էկոնոնոմիկայի նախարարինը »,-ասաց նա:
Նշենք, որ Բաղրամյան 26-ում այսօր ներկա չէր Գագիկ Ծառուկյանը , ով մեկ տարի առաջ այս օրը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին հետևած գործընթացների արդյունքում՝ հեռացավ քաղաքականությունից:
Փոխարենը, ներկա էր նրա փեսա Կարապետ Գուլոյանը, ով «նորմալ ա, նորմալ» բառերով նստեց իր մեքենան ու դուռը փակեց լրագրողների երեսին:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
763 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
595 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1150 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից