211652_close_icon
views-count1001 դիտում article-date 20:48 12-02-2016

Աշխատանքային հանդիպում ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեում

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է «Վեոլիա Օ-Քոմփանի Ժենեղալ դեզ Օ» ընկերության «Վեոլիա Ինվայրենմենտ»-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գործադիր փոխնախագահի տեղակալ, ՀՀ տարածաշրջանի ղեկավար Մալիկա Գենդուրիին: Հանդիպման հիմնական նպատակն էր «Պետական-մասնավոր գործընկերություն» շրջանակներում առաջիկայում կայանալիք խմելու ջրի մրցույթին վերաբերող խնդիրների քննարկումը: Մալիկա Գենդուրին նախագահին է ներկայացրել իր ղեկավարած ընկերության շահագրգռվածությունը մրցույթին մասնակցելու վերաբերյալ: Նա Կոմիտեի նախագահին տեղեկացրել է, որ արդեն իսկ, համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման, ևս 7 ամսով Երևանի քաղաքապետի հետ երկարացվել է Երևանի ջրային համակարգի արձակալության պայմանագիրը: Կոմիտեի նախագահը նրա ուշադրությունն է հրավիրել ձեռք բերված ցուցանիշները պահպանելու ուղղությամբ տարվելիք աշխատանքերին: Կողմերն անդրադարձել են «Երևան ջուր» ընկերությանը վարձակալության իրավունքով հանձնված գույքի հաշվառման վերագնահատման և գրանցման հարցում միջազգային խորհրդատուին աջակցելու հարցերին: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի զարգացման, ջրաչափության, չհաշվառվող ջրի կրճատման շուրջ: Հիշեցնենք, որ «Վեոլիա» ընկերությունը ՀՀ-ում գործում է շուրջ 10 տարի և իրականացնում է Երևանի և հարակից 30 համայնքի ջրամատակարարում և ջրահեռացում: [b]ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր