211652_close_icon
views-count1695 դիտում article-date 18:28 02-03-2016

Ջրային տնտեսության պետական կոմիտեում կայացավ նախաորակավորման ընթացակարգի մրցույթի արդյունքների ամփոփման նիստը՝

Այսօր ժամը 16.00-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեում կայացավ ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N 15/1 ծածկագրով նախաորակավորման ընթացակարգի մրցույթի արդյունքների ամփոփման նիստը՝ գնահատող հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի նախագահությամբ: Սույն մրցույթի նպատակն է գնահատել մրցույթին դիմած կազմակերպություններին խմելու ջրի ոլորտում առաջիկայում իրականացվելիք մեկ վարձակալի ընտրության մրցույթին մասնակցության հայտահրավեր տրամադրելու առումով: Հանձնաժողովի քարտուղար Ա. Մնացականյանը հանձնաժողովին ներկայացրեց գնահատման արդյունքները: Գնահատումները կատարվել են համաձայն <<Գնումների մասին>> ՀՀ օրենքի: Ըստ հանձնաժողովի անդամների անհատական գնահատման արդյունքների՝ նախաորակավորմանը հայտած 4 մասնակիցների կողմից ներկայացված հայտերը բավարարում են նախաորակավորման հայտարարության պահանջներին: Գնահատման արդյունքներն ամփոփեց հաձնաժողովի նախագահ Ա. Հարությունյանը: Հանձնաժողովը, հիմք ընդունելով նախաորակավորման հայտարարության պահանջները, որոշեց հաստատել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել բավարար գնահատված մասնակիցների ցանկը՝ հետևյալ կազմով՝ <<ՍԱՈՒՐ ՍԱՍ>>, <<Վեոլա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ>> ԿԲԸ, <<Էյ-Ի-Ջի-Սերվիս>> ՍՊԸ, դեկոն ինտերնացիոնալ ՋիԷմբի Էյշ, Կոնսուլակվա Համբուրգ եղաթունգսգեզելշաֆթ ԷմբիԷյչ և Եվրավասել Աուֆբեղայթունգսունդ Էնթզորգունգս ՋիԷմբիԷյչ Կոնսորցիում, <<ԱԿԵԱ ՍպԱ>> ընկերություն: Նիստի ընթացքում հանձնաժողովը հրապարակեց նաև Անցումային խորհրդատուի (FICHTNER) պաշտոնական կարծիքը, որը նույնպես բավարար է գնահատել նախաորակավորման ընթացակարգի 4 մասնակիցների հայտերը: Նիստի ավարտին հանձնաժողովը որոշեց հաջորդ նիստի անցկացման օրն ու ժամը, որը կկայանա բավարար գնահատված մասնակիցների ցանկը Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: [b]ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր