Չեմպիոնների լիգա. Բեյլը, Մարսելոն և Պեպեն չեն մասնակցի «Ռոմայի» հետ հանդիպմանը
Մադրիդի «Ռեալի» խաղացողներ Գարեթ Բեյլը, Մարսելոն և Պեպեն շարունակում են ապաքինվել վնասվածքներից և մարզվում են անհատական ծրագրով:
Երեք ֆուտբոլիստները բաց կթողնեն Բիլբաոյի «Ատլետիկի» հետ` Իսպանիայի առաջնության հերթական հանդիպումը և` մեծ հավանականությամբ, չեն մասնակցի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում «Ռոմայի« հետ հանդիպմանը, որը կկայանա փետրվարի 17-ին:
Նշենք, որ Բեյլը մկանի վնասվածք ունի, Մարսելոն` անրակի, իսկ Պեպեն` ոտնաթաթի: