Դաղստանում զինծառայողներ տեղափոխող բեռնատարը գլորվել է ձորը. կան զոհեր
Դաղստանում զինծառայողներ տեղափոխող բեռնատարը մոտ 100 մ բարձրությունից գլորվել է ձորը: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Դաղստանի Ցինտա գյուղում, ուր 5 բեռնատարներից բաղկացած շարասյունը Կասպիյսկից սնունդ ու ջուր էր տեղափոխում այնտեղ գտնվող ռազմաբազա:
Վթարի հետևանքով ռազմական «Урал» բեռնատարում գտնվող զինծառայողներից 2-ը մահացել են:
Հայտնի է, որ 22 և 48-ամյա զինծառայողները ՌԴ Օրյոլ քաղաքից էին: