15815 դիտում
22:01 07-05-2014
Ողբերգական ավտովթար` Սյունիքի մարզում. Mercedes-ը 150 մետր գլորվել է ձորը. կան զոհեր և վիրավորներ
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, Ագարակ քաղաքի բնակիչ 36-ամյա Գոռ Բոլյանը վարելով Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 336-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 150 մետր գահավիժել է ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ Քաջարանի հրշեջ փրկարարական ջոկատը, Քաջարանի բժշկական կենտրոնի անձնակազմը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ, տեղում են նաև ոստիկանության Քաջարանի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ովքեր քաղաքացիների օգնությամբ, ձորում հայտնված ու ամբողջովին կիսված Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից դուրս են բերել 29-ամյա Բագրատ Գրիգորյանի, և 79-ամյա Ռեգուշ Հովակիմյանի դիերը: Ինչպես նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարորդ Գ. Բոլյանին և 32-ամյա Մարտին Խաչատրյանին, վերջիններս տեղափոխվել են Քաջարանի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը կարողացել է այս պահին պարզել նաև մեքենայի համարանիշի թվերը՝ 32 .. 736, սակայն ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ մեքենայի համարանիշի տառերը ճշտելու համար:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2, կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածներն ու վիրավորները Ագարակ քաղաքից են, իսկ մահացած Ռ. Հովակիմյանը վարորդ Գ. Բոլյանի մայրն էր, ի դեպ նշված ճանապարհահատվածում բացակայում է բետոնե արգելապատնեշներն ու գծանշումները, ինչը պետք է ժամանակին արվեր Կապի և տրանսպորտի նախարարության աշխատակիցների կողմից:
Նմանատիպ նյութեր
124804 դիտում
16:33 26-07-2019
Ողբերգական ավտովթար Արցախի հանրապետությունում․ ГАЗ-31105-ը 200 մետր գլորվել է ձորը․ կան զոհեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ