Փետրվարի 11-ը պատմության մեջ
1650 թ. – մահացել է Ռենե Դեկարտը, ֆրանսիացի հռչակավոր գիտնական, մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա (ծն. 1596 թ.):
1829 թ. – մահացել է Ալեքսանդր Գրիբոյեդովը, ռուս ճանաչված դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ (ծն. 1795 թ.):
1884 թ. – ծնվել է Աշխարհբեկ Քալանթարը, հայ մեծավաստակ գիտնական, հայագետ և հնագետ (մահ. 1942 թ.):
1929 թ. – ծնվել է Ալբերտ Ազարյանը, հայ աշխարհահռչակ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Եվրոպայի և Ասիական խաղերի բազմակի չեմպիոն:
1929 թ. – Վատիկանը անկախացավ Իտալիայից՝ փաստացի դառնալով առանձին պետություն:
1948 թ. – մահացել է Սերգեյ Էյզենշտեյնը, թատրոնի և կինոյի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, նաև դերասան (ծն. 1898 թ.):
1954 թ. – ծնվել է Արմեն Էլբակյանը, հայ դերասան, թատերական ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ:
1979 թ. – Իրանում փաստացի ավարտվեց իսլամական հեղափոխությունը:
2011 թ. – Եգիպտոսում հեղափոխության արդյունքում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց: