Ինչ օր է փետրվարի 9-ը հայոց պատմության մեջ. ծնվել է Վահան Տերյանը, Նախիջևանը հանձնվել է Ադրբեջանին...
Փետրվարի 9-ը Հայոց պատմության համար նշանակալի օր է: 1885 թվականի փետրվարի 9-ին ծնվել են` հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանը, հայ քաղաքական և ռազմական գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպանը ԱՄՆ-ում և «Նեմեսիս» գործողությունների կազմակերպիչներից Արմեն Գարոն, հայ քաղաքական, հասարակական գործիչ, ԽՍՀՄ Կոմունիստական Կուսակցության անդամ Ալեքսանդր Մյասնիկյանը:
1924 թ. կազմավորվեց Նախջևանի Ինքնավար Հանրապետությունը, որը մտավ ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ: Սա կատարվեց 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով, որով Նախիջևանը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը։
1998 թ. ՀՀ 2-րդ նախագահ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից թույլատրվեց Հայ Յեղափոխական Դաշնակցության գործունեությունը: