211652_close_icon
views-count2131 դիտում article-date 09:57 11-02-2016

Ռուս-թուրքական հարաբերությունները մեզ ուղղակիորեն չեն առնչվում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Խնդիրն այն չէ, թե ռուս-թուրքական հարաբերություններում ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ, չնայած ինձ թվում է, որ Թուրքիայի ղեկավարությունն այս հարցում դրսևորել է «ավանդական» նենգություն։ Հիշո՞ւմ եք, անցած տարվա իր վերջին ասուլիսում Պուտինը խոսում էր «ցավոտ հարցերի մասին», որոնք քննարկել է Էրդողանի հետ Անթալիայամ՝ 20 երկրների համաժողովի շրջանակներում, և որոնցում ՌԴ նախագահն ընդառաջ է գնացել Թուրքիայի ղեկավարին։ Մենք՝ հայերս, դարձյալ մեր միամիտ «եսակենտրոնականությամբ», կարծեցինք, թե խոսքը Ղարաբաղի մասին է։ Բայց եթե խոսքը վերաբերեր որևէ հայտնի կոնֆլիկտի՝ Արցախին, քրդական հարցին կամ Հյուսիսային Կիպրոսին, ապա Պուտինը դրա մասին վիրավորված տոնով չէր խոսի։ Հակված եմ համաձայնել արդեն հնչած այն տեսակետի հետ, որ խոսքը Սիրիայամ որոշ զինված թուրքական ցեղերին չռմբակոծելու մասին էր։ Եվ, ի պատասխան Ռուսաստանի բարի կամքի, Թուրքիան կործանում է ռուսաստանյան ռազմական ինքնաթիռը, և նույն զինված խմբերը օդում գնդակահարում են ռուս օդաչուին։ Իսկապես նենգության է։ Բայց, կրկնեմ, դրանք ռուս-թուրքական հարաբերություններ են, որոնք մեզ ուղղակիորեն չեն առնչվում։ Ճիշտ նույն ձևով՝ երբ լարվում են Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները, Կնեսետում սկսում են խոսել Հայոց ցեղասպանությանը ճանաչելու մասին։ Նույն հարցը բարձրացնում են ԱՄՆ Կոնգրեսում, երբ Թուրքիան ինչ-որ խնդրում ամերիկյան շահերին ընդառաջ չի գնում։ Եկեք մեկընդմիշտ արձանագրենք՝ ինքնին Հայկական հարցը ոչ մեկին, բացի մեզնից, չի հետաքրքրում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մենք դա չենք հասկացել՝ հայտնի հետևանքներով։ ...Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում իր «ազգային– ազատագրական» ճառը Մազութի Համոն արտասանել է կազինոյի սեղանին կանգնած»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր