«Արսենալի» սեփականատիրոջ կարողությունն ավելացել է 323 մլն ֆունտով
«Արսենալի» սեփականատեր Սթեն Կրոնկեյի կարող կարողությունը տարվա սկզբից ավելացել է 323 մլն ֆունտով, չնայած կորոնավիրուսի պատճառով ծագած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին:
Այդպիսիք են Վաշինգթոնում տեղակայված Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տվյալները:
Ամերիկացի գործարարի կարողությունը գնահատվում է 8,1 մլրդ ֆունտ: Ընդ որում, նրա կինը՝ Էնն Կրոնկեն, Walmart ընկերության ժառանգորդը, 2020-ի հունվարից հարստացել է 97 մլն ֆունտով: