Կառավարությունը կազմակերպում է «Սփյուռք» ամառային դպրոց, որտեղ այս տարի կվերապատրաստվի մինչև 285 սփյուռքահայ
Կառավարությունը պատրաստվում է հավանություն տալ «Սփյուռք» ամառային դպրոց կազմակերպելուն. հարցը ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգի նախագծում:
Հայաստանցիների և սփյուռքահայ երեխաների համար այդ դպրոցում կկազմակերպվի ժամանակակից գրական հայերենի երկու ճյուղերի` արևմտահայերենի և արևելահայերենի, հայոց պատմության ուսուցում, ինչպես նաև Սփյուռքի հայկական դպրոցների հայերենի և հայոց պատմության ուսուցիչների, ազգային երգի խմբավարների, պարուսույցների, հայ երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների, հայկական ԶԼՄ-երի լրագրողների ամառային վերապատրաստման դասընթացներ:
Որպես ակնկալվող արդյունք՝ նշվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Սփյուռքի համար մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգի շարունակական կատարելագործումը, 2016 թվականին հինգ դասընթացների ընթացքում կվերապատրաստվի մինչև 285 սփյուռքահայ:
«Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպում» միջոցառումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ՝ 120000.0 հազ. դրամի շրջանակներում: