211652_close_icon
views-count2057 դիտում article-date 09:33 10-02-2016

Պայքարը թեժանալու է ընդդիմադիր ուժերի միջև. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել մարտի 1-ին՝ երեկոյան գրեթե նույն ժամերին Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու «Հայ ազգային կոնգրես» կուսակցության և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առանձին դիմումները: Կանխատեսելի էր, որ նախընտրական տարում ներքաղաքական պայքարը թեժանալու է հենց ընդդիմադիր ուժերի միջև, և այս հեռանկարն արձանագրվել է արդեն շատ անգամ: Այս իրավիճակը գրեթե իդեալական է իշխանության համար, և այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը, ի դեմս այս դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի, այս «վեճում» հանդես է գալիս որպես երրորդ կողմ կամ արբիտր: Մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ իրավիճակի պահպանման դեպքում ընդդիմադիր որևէ ուժ չի կարողանա ընտրություններին նախորդող տարում հասարակությանն իր շուրջ համախմբելու որևէ արդյունավետ միջոց գտնել, առավել ևս 2017-ի խորհրդարանական ընտրություններում արձանագրել այնպիսի էական հաջողության շանսեր, որոնք թույլ կտան միջամտել ներիշխանական խաղին և ազդեցություն ունենալ, օրինակ, ՀՅԴ-ՀՀԿ, ապագայում անկասկած նաև ԲՀԿ-ի հետ պայմանավորվածությունների վրա: Խնդիրն այն չէ, որ ընտրություններից առաջ մարտի 1-ի հանրահավաքով ընդդիմադիր երկու ուժերը նվեր են ընծայում իշխանություններին: Խնդիրն այն է, որ մարտի 1-ի հանրահավաքի համար կռվում այդ ուժերի միջև, այսպես ասած, այնպիսի ուժային հարաբերակցություն է ամրապնդվում, որ մինչև 2017 թվականը նրանցից որևէ մեկին ունակ չի դարձնի առանցքային առավելության հասնել մյուսի նկատմամբ և այդպիսով առավել հանգիստ գնալ ընտրությունների քվեարկության: Այդ տեսանկյունից, մարտի 1-ի հանրահավաքի շուրջ թնջուկը գալիս է հաստատելու, որ 2017 թվականի ընտրությունները, խոշոր հաշվով, ընդդիմության համար «տանուլ տված» են: Դա իրատեսական խնդիր չէ, իսկ թե ինչ էֆեկտ կարող է ունենալ հերթական անգամ մաքսիմալիստական կոչերով ընտրությունների մասնակցությունը ու հետագայում քչով բավարարվելը՝ դժվար է ասել»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր