211652_close_icon
views-count2668 դիտում article-date 21:59 09-02-2016

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [color=#CC0000]Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Ջրաբեր-Ֆանտան և Արագածոտնի մարզի Միրաք, Շենկանի, Միջնատունհամայնքների ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Ուրասար-Կաթնաղբյուր, Սոթք-Քարվաճառ և Արագածոտնի մարզում Ջրամբար համայնք տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: [/color] Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` [color=#CC0000]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ:[/color]

Նմանատիպ նյութեր