Ուշադրություն վարորդներին. հանրապետական և միջպետական ավտոճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են ձյան առատ տեղումները, կան ճանապարհահատվածներ, որտեղ սաստիկ բուք է, տեսանելիությունը՝ բավականին ցածր:
[color=#CC0000]Վարորդներին հորդորում ենք հանրապետական և միջպետական ավտոճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:[/color]
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]