ՄԻՊ-ի պաշտոնում Փոստանջյանին առաջադրելու համար փաստաթղթերը ներկայացվել են Պետաիրավական հանձնաժողով. Հ. Սահակյանն անգամ առաջարկել է կոնյակ բացել
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրելու համար փաստաթղթեր ներկայացրեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի, Էդմոն Մարուքյանի և
մի խումբ լրագրողների ուղեկցությամբ:
ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, որն ակնհայտորեն անակնկալի եկավ, այս առիթով նույնիսկ հեգնեց, որ կարող է գործընկերներին կոնյակ առաջարկել` այդ «պատմական փաստը նշելու համար»:
Արդեն հայտնել էին, որ փետրվարի 12-ին նշանակված է ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ առաջադրված ՄԻՊ թեկնածուները պետք է որոշվեն քվեարկությամբ: