211652_close_icon
views-count6254 դիտում article-date 13:01 27-06-2014

Վարդան Ղուկասյանը, ով Ս. Բալասանյանին համարում է «կռիսի», օձի, կարիճի խառնուրդ», նորից առաջադրելու է իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում

ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը դատի է տվել Գյումրու քաղաքապետարանին՝ պահանջելով վճարել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ քաղաքապետարանի աշխատակիցների անվտանգության պահպանության համար մատուցած ծառայության 1 ամսվա գումարը՝ 850 հազար դրամ: Հիշեցնենք, որ Գյումրու նախկին քաղաքապետի դեմ 2007թ-ին մահափորձ կատարվեց, որը մինչեւ այսօր չի բացահայտվել: Պատվիրատուները, թեեւ իրենց նպատակին չհասան, սակայն սպանվեցին Վարդան Ղուկասյանի վարորդը եւ 2 թիկնապահները եւ փոխքաղաքապետը, ինչից հետո քաղաքապետարանում առաջացած խուճապը մեղմելու եւ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Վարդան Ղուկասյանը ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության հետ պայմանագիր էր կնքել, որպեսզի հատուկ հսկողություն սահմանվի քաղաքապետարանում։ Իսկ ծառայության դիմաց քաղաքապետարանը ամսական պետք է վճարեր 850 հազար դրամ, այնինչ Սամվել Բալասանյանը քաղաքապետ ընտրվելուց հետո հրաժարվել է այդ գումարը վճարել: Սամվել Բալասանյանն էլ իր հերթին դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին ու իրեն, որտեղ ներկայացրել է, որ Վարդան Ղուկասյանը համայնքի միջոցները ոչ նպատակային է օգտագործել, ինքն էլ չի պատրաստվում այդ գումարը փոխհատուցել: [b]SHAMSHYAN.com[/b]-ը Գյումրու քաղաքապետարանից էլ տեղեկացավ, որ Սամվել Բալասանյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, թե Վարդան Ղուկասյանը համայնքի միջոցները ոչ նպատակային է օգտագործել, հետեւաբար ինքը չի պատրաստվում իրենից պահանջվող գումարը փոխհատուցել: [b]SHAMSHYAN.com[/b]-ը աղմուկ բարձրացրած այս թեմայի Շուրջ Զրուցեց Գյումրու Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Նրա հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ… [b]-Պարոն Ղուկասյան, կրկին սկանդալի կիզակետում եւ մամուլի առաջին էջերում եք: Ինչու՞ վաղեմություն ունեցող այս պատմությունը այսօր նման զարգացում ստացավ: [/b] -Նա պետք է հասկանար, որ իրավահաջորդ է ու պետք է վճարի այդ գումարը: Հատկապես այն դեպքում, երբ այդ գումարի շրջանակում ամբողջ քաղաքապետարանի պահպանությունն է իրականացվել: Չորս մարդ սպանվեց, գործը չի բացահայտվել, փոխքաղաքապետ խփվավ: Ամբողջ քաղաքապետարանը խուճապի մեջ էր, որովհետեւ սպառնացել էին քաղաքապետարանը պայթեցնել: Այդ դեպքում մենք չէինք կարող պահպանություն չկնքել: Ես իմ գործունեության տարիներին իմ վճարումները կատարել եմ: [b]-Կարծում եմ՝ արդեն տեղյակ եք, որ Սամվել Բալասանյանն էլ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, թե դուք համայնքի միջոցները ոչ նպատակային եք օգտագործել, հետեւաբար ինքը չի պատրաստվում իրենից պահանջվող գումարը փոխհատուցել: [/b] -Դե, դատարկությունը կաթում է այդ մարդու ճակատից, ի՞նչ ասեմ: Նա մեր վրա 100 հատ գործ է հարուցել տվել, բայց չի ստացվել, որովհետեւ բոլոր տեղում ասել են, որ դատարկություն է, ցնդաբանություն: Բոլոր տեղերում պարտվել է այդ «ոչխարը»: [b][b]-Լավ, պարոն Ղուկասյան, մեկ անգամ էլ մեզ հետ զրույցում ասացիք, որ դուք եք օգնել, որ ԱԺ պատգամավոր դառնա, Էժան գներով գարեջրի գործարանի տարածքը դուք եք տվել նրան: Ինչի՞ համար է այդքանից հետո ձեզնից «վառված», թե՞ այլ մութ պատմություն էլ կա: [/b][/b] -Աղջիկ ջան, նենգը, գիտե՞ս, ինչ բան է: Նենգ, ստոր մարդն այլ բան չի կարող անել լավության դիմաց: Նրա շապիկը պատռվեց իր պահվածքով: Երբ մարդը նենգ ու դավաճան է լինում, ինչքան ուզում ես իրեն լավություն արա, նենգաբար է պատասխանելու: Հա, ասեմ, որ ես եմ պատգամավոր սարքել նրան, այդ ունեցվածքը ես եմ ամբողջությամբ տվել դրան, ամեն ինչ տվել եմ: Այդ տեսակ մարդկանց՝ նենգին, երբ լավություն, «պադերժկա» ես անում, նրանց թվում է, թե դու իրեն հայհոյում ես, դանակով խփում: Գրիգոր Տաթեւացի բաց, կարդա: Դե, ինչ-որ գրված է, նա էլ կատարվում է, էլի: Այդ տեսակ մարդկանցից ուրիշ ի՞նչ սպասես: Շունը շնություն է անում, կատուն մլավում է: Կենդանիների տեսակներ կան` կռիս, օձ, կարիճ: Դա այդ երեքի խառնուրդն է: Այն, ինչ արեցին մեր նկատմամբ 2007թ-ին, մինչեւ հիմա շարունակում են դավերը: Երբ ես ինչ-որ լավ բան եմ անում, սրանք պայթում, լալիս են: Վախենում են, թե կրկին քաղաքապետի պաշտոնում իմ թեկնածությունը պետք է առաջադրեմ ու վախենում են: [b]-Իսկ նման վախի առիթներ ունե՞ն: [/b] -Է՜, բա ինչի՞ են էսքան խառնվել իրար: Ինչի՞ են խառնվել: Վախենում են, որովհետեւ գիտեն, որ ես դնեմ թեկնածությունս, կանցնեմ: Ամբողջ կուսակցությունները միասին հելնեն իմ դեմ, ես կկրեմ, որովհետեւ այդքան սիրում եւ հարգում են ինձ: Հիմա սրանք «վալնավացա» են լինում, խելագարվում են: Այ սա՛ է խնդիրը, աղջիկ ջան: Զրուցեց [b]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր