2127 դիտում
16:49 08-02-2016
Ջրային տնտեսության պետկոմիտեի նախագահը հանդիպում է ունեցել KfW բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցչի հետ
Փետրվարի 8-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել KfW բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Համայնքային ենթակառուցվածքներ II փուլ 2» ծրագրի ժամկետի երկարացման և ներդրումային ուղղությունների ճշտման, ջրամատակարար ընկերությունների սպասարկման տարածքից դուրս մնացած 570 գյուղերի ջրամատակարարման խնդիրների, կոմիտեի համակարգում գույքի կառավարման և ներդրումների իրականացման գործակալություն ստեղծելու, ջրամատակարար ընկերություններում անկախ աուդիտի աուդիտորական ծառայության արդյունքներին առնվող մի շարք հարցեր:
Կոմիտեի նախագահն իր շահագրգռվածությունն է հայտնել հատկապես սպասարկման տարածքից դուրս մնացած համայնքների ջրամատակարարման ծրագրի շուտափույթ մեկնարկի և արդյունավետ իրականացման վերաբերյալ:
Կողմերը անդրադարձել են նաև առաջիկայում ՊՄԳ շրջանակներում իրականացվելիք վարձակալի ընտրության մրցույթին, KfW բանկի կողմից ակնկալվող աջակցության խնդիրներին, ջրային ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերին: Քննարկված մյուս հարցերի շուրջ ևս գրաֆիկների ու գործողությունների ժամկետների ճշգրտում է արվել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել ծրագրերի ժամկետների պահպանման, արդյունքների ապահովման մեխանիզմների ուղղությամբ:
[b]ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե
[/b]
Նմանատիպ նյութեր
2694 դիտում
14:34 04-09-2014
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ազատման դիմումը բավարարվել է. նա նշանակվելու է Ջրային տնտեսության պետկոմիտեի պետ
Այս բաժնից
922 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
784 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
688 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին