1075 դիտում
18:05 07-11-2014
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Բեռլինում հանդիպում է ունեցել Գերմանիայի զարգացման բանկի /KfW/ խորհրդի անդամների հետ
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Գեմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Գերմանիայի զարգացման բանկի /KfW/ խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են KfW-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը, մեկնարկային փուլում գտնվող ծրագրերի հեռանկարները, ինչպես նաեւ հետագա համագործակցության զարգացման ուղղությունները: Մասնավորապես, անդրադարձ է եղել «Հայաստանում պահպանվող տարածքների համար աջակցության ծրագրի» 3-րդ փուլին, որի համար KfW-ն ՀՀ-ին տրամադրում է 8 միլիոն 250 հազար եվրո գումար:
Քննարկված հեռանկարային մի շարք ծրագրերի համատեքստում նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ ՀՀ-ի համար այս պահին կարեւոր եւ թիրախային ուղղություններ են Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրումը, ՀՀ 6 ջրավազանային կառավարման պլանների մշակումը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ եւ նվազագույն կորուստներով իրականացնել ջրային ռեսուրսների կառավարումը մեր երկրում, ինչպես նաեւ ՀՀ հողերի բնապահպանական վիճակի ուսումնասիրության, գնահատման եւ միասնական տվյալների բազայի եւ էլեկտրոնային քարտեզների ստեղծումը:
Նմանատիպ նյութեր
2713 դիտում
16:11 23-07-2014
ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում
Այս բաժնից
673 դիտում
18:12 28-01-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
439 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ